Jump to content

TIFF

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TIFF
պատկերանիշ
Ընդլայնում.tif[1][2] և .tiff
MIMEimage/tiff[1][2]
Հրատարակված է1986[3]
Ֆորմատի տեսակֆայլային ձևաչափերի ընտանիք
Կայքadobe.io/open/standards/TIFF.html(անգլ.)
 Tagged Image File Format Վիքիպահեստում

TIFF (անգլ.՝ Tagged Image File Format)- ռաստրային գրաֆիկական պատկերների պահպանման ֆորմատ է։ TIFF-ը դարձավ հանրահայտ ֆորմատ գույների մեծ խորությամբ պատկերների պահպանման համար։ Այն օգտագործվում է սկանավորման, ֆաքսերի ուղարկման, տեքստի ճանաչման ժամանակ, պոլիգրաֆիայում, լայնորեն ընդունվում է գրաֆիկական հավելվածների կողմից։ TIFF-ն ընտրվել է որպես NeXTSTEP օպերացիոն համակարգի հիմնական գրաֆիկական ֆորմատ, որտեղից էլ այդ ֆորմատի ընդունումն անցավ Mac OS X օպերացիոն համակարգին։ Ֆորմատը մշակել է Aldus Corporation-ը համագործակցելով Microsoft-ի հետ, PostScript-ի հետ օգտագործման համար։ Դասակարգման սեփականատեր-ընկերությունը՝ Aldus Corporation-ն արդյունքում միացավ Adobe Systems-ի հետ, որն էլ ներկայումս ունի այդ դասակարգման հեղինակային իրավունքը[4]։

Ի սկզբանե ֆորմատն ընդունում էր առանց կորուստների սեղմումը, արդյունքում ֆորմատը լրացվեց JPEG ֆորմատում՝ կորուստներով սեղմման ընդունմամբ[4]։

TIFF ֆորմատի ֆայլները, որպես կանոն, ունեն .tiff կամ .tif ընդլայնումը։

Ֆայլի վերնագիր և սիգնատուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայլի վերնագիրը պարունակում է սիգնատուր և ֆայլում տվյալների առաջին բովանդակային բլոկին հղում (տեղափոխում)։

TIFF ֆայլի սիգնատուրը (մոգական թիվ) կազմված է երկու մասից․

  • 0-1 բայթեր - ֆայլում բայթերի կարգի որոշման համար (ներկայացվում են տասնվեցական հաշվման համակարգի կոդով և ASCII կոդավորման հիման վրա տեքստային տեսքով)․
    • 49 49 («„II“») - բայթերի ուղիղ կարգի (little-endian) դեպքում, այդպիսի կարգ օգտագործող Intel պրոցեսորների անունից (տես օրինակ՝ Intel x86)
    • 4D 4D («MM») - բայթերի հակառակ կարգի (big-endian) դեպքում, հենց այդպիսի կարգ օգտագործող Motorola պրոցեսորների անունից (տես օրինակ՝ Motorola 680x0
  • 2—3 բայթեր - TIFF ֆորմատի իդենտիֆիկատոր (42 — ստանդարտ TIFF-ի համար, 43 - 64-կարգանի հասցեավորմամբ BigTIFF-ի համար)
    • 2A 00 - բայթի ուղիղ կարգի դեպքում
    • 00 2A - բայթերի հակառակ կարգի դեպքում

Այսպիսով, գոյություն ունեն սիգնատուրի երկու հնարավոր տարբերակներ (կախված ֆայլում բայթերի կարգից)․

  • 49 49 2A 00 - բայթի ուղիղ կարգի դեպքում
  • 4D 4D 00 2A - բայթերի հակառակ կարգի դեպքում

Այնուհետև, 4-7 բայթեր - նշված է ֆայլի սկզբից բայթերում IFD (անգլ.՝ image file directory) առաջին դիրեկտորիա տեղափոխությունը (հավասարեցվում է WORD-ի (մեքենայական բառ) սահմանով)։

Տվյալների պահպանման ընդունվող ֆորմատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմատի կառուցվածքը ճկուն է և թույլ է տալիս պահել պատկերը գունակազմությամբ գույների ռեժիմում, ինչպես նաև՝ տարբեր գունային տարածություններում․

  • Երկուական (երկգույն, երբեմն ոչ ճիշտ սև-սպիտակ անվանվող)
  • Կիսաերանգ
  • Ինդեքսավորված գունակազմությամբ
  • RGB
  • CMYK
  • YCbCr
  • CIE Lab

Ընդունվում են 8, 16, 32 և 64 բիթ ռեժիմներ ամբողջթվային խողովակում, ինչպես նաև 32 և 64 բիթ սահող ստորակետով թվերով խողովակում՝ փիքսելի արժեքի ներկայացման դեպքում։

TIFF ֆորմատի ֆայլում կա հնարավորություն պահել պատկերը սեղմումով և առանց սեղմման։ Սեղմման աստիճանը կախված է պահպանվող պատկերի առանձնահատկություններից, ինչպես նաև կիրառվող ալգորիթմից։ TIFF ֆորմատը թույլ է տալիս օգտագործել սեղմման հետևյալ ալգորիթմները․

Ընդ որում, JPEG-ը պարզապես հանդիսանում է JPEG ֆորմատի ինկապսուլյացիան TIFF ֆորմատում։ TIFF ֆորմատը թույլ է տալիս պատկերը պահել JPEG ստանդարտով սեղմմամբ՝ առանց տվյալների կորստի (JPEG-LS

CCITT Group 3 և 4 ալգորիթմները նախատեսված են երկուական ռաստրային պատկերների կոդավորման համար։ Ի սկզբանե դրանք մշակվել են ֆաքսային կապի ցանցերի համար (այդ պատճառով դրանց երբեմն անվանում են Fax 3, Fax 4)։ Ներկայումս նույնպես օգտագործվում են տպագրության մեջ, թվային քարտեզագրման համակարգերում և աշխարհագրական տեղեկատվական համակարգերում։ Group 3 ալգորիթմը հիշեցնում է RLE-ին, քանի որ կոդավորում է փիքսելների գծային հաջորդականությունը, իսկ Group 4-ը՝ փիքսելների երկչափ դաշտերը։

TIFF-ը թեգայն ֆորմատ է և նրանում կան հետևյալ թեգերը․

Հիմնական թեգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը և պարտադիր կարգով պետք է ընդունվեն դասակարգմանը համապատասխան TIFF ֆորմատն իրացնող բոլոր արտադրանքների կողմից։

ԿոդHexԱնունՆկարագրություն
2540x00FENewSubfileTypeԱյս ֆայլում պահպանվող տվյալների տիպ։ Այս նշումը SubfileType նշման փոխարինողն է և շատ օգտակար է, երբ մեկ TIFF ֆայլում պահվում են մի քանի պատկերներ։
2550x00FFSubfileTypeԱյս ֆայլում պահպանվող տվյալների տիպ (հին)։
2560x0100ImageWidthՊատկերում սյուների քանակ։
2570x0101ImageLengthՊատկերում տողերի քանակ։
2580x0102BitsPerSampleԲաղադրիչում բիթերի քանակը։ Այս նշումը յուրաքանչյուր բաղադրիչում ենթադրում է բթերի տարբեր թիվ (չնայած շատ դեպքերում յան նույնն է)։ Օրինակ՝ Например, RGB-ի համար կարող է լինել 8 բոլոր բաղադրիչների համար՝ կարմիր, կանաչ և կապույտ, կամ 8,8,8 բաղադրիչներից յուրաքանչյուրի համար։
2590x0103CompressionԽտացման կիրառվող տեսք։
2620x0106PhotometricInterpretationԿիրառվող գունային մոդել։
2630x0107ThreshholdingՍև-սպիտակ պատկերների համար մոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման տեսքը։
2640x0108CellWidthՄոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման մատրիցայի սյուների քանակը։
2650x0109CellHeightՄոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման մատրիցայի տողերի քանակը։
2660x010AFillOrderԲայթում բիթերի տրամաբանական կարգը։
2700x010EImageDescriptionՊատկերի նկարագրություն։
2710x010FMakeՊատկերը պատրաստողը։
2720x0110ModelՄոդելը կամ սերիական համարը։
2730x0111StripOffsetsՊատկերի յուրաքանչյուր շերտի համար տեղափոխությունը բայթերում։
2740x0112OrientationՊատկերի կողմնորոշումը (դիրքը)։
2770x0115SamplesPerPixelՓիքսելի վրա բաղադրիչների քանակը։
2780x0116RowsPerStripՇերտի վրա տողերի քանակը։
2790x0117StripByteCountsԽտացումից հետո շերտ բայթերի քանակը։
2800x0118MinSampleValueԲաղադրիչի օգտագործած նվազագույն նշանակությունը։
2810x0119MaxSampleValueԲաղադրիչի օգտագործած առավելագույն նշանակությունը։
2820x011AXResolutionResolutionUnit տողում փիքսելների քանակը։
2830x011BYResolutionResolutionUnit սյունում փիքսելների քանակը։
2840x011CPlanarConfigurationՅուրաքանչյուր փիքսելի բաղադրիչների պահպանման մեթոդ։
2880x0120FreeOffsetsՉօգտագործվող բայթերի տողում բայթերի տեղափոխում։
2890x0121FreeByteCountsՉօգտագործված բայթերի տողում բայթերի քանակը։
2900x0122GrayResponseUnitGrayResponseCurve-ում պահպանվող տվյալների թույլտվություն։
2910x0123GrayResponseCurveՄոխրագույնի խտության մեծություն։
2960x0128ResolutionUnitXResolution և YResolution-ում պահպանվող տվյալների թույլտվություն։
3050x0131SoftwareԾրագրային արտադրանքի անունը և տարբերակը։
3060x0132DateTimeՊատկերի ստեղծման ամսաթիվ և ժամանակ։
3150x013BHostComputerՊատկերի ստեղծման ժամանակ օգտագործված համակարգիչը և օպերացիոն համակարգը։
3160x013CArtistՊատկերն ստեղծողի անուն։
3200x0140ColorMapԳույների գունակազմություն օգտագործող պատկերի գունային աղյուսակ։
3380x0152ExtraSamplesԼրացուցիչ բաղադրիչների նկարագրություն։
334320x8298CopyrightՊահվող նկարի սեփականության իրավունք ունեցողի անունը։

Ընդլայնված թեգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը, բայց ի տարբերություն հիմնական թեգերի, նրանց ընդունումը պարտադիր չէ։

Հատուկ թեգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ թեգերն ի սկզբանե որոշված էին Adobe-ի կողմից։ Դրանք նախատեսված են ծրագրային ապահովման արտադրողների հատուկ տիպի տվյալները TIFF-ում պահելու համար և պետք է գրանցված լինեն Adobe ֆիմայի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Parsons G., Rafferty J., Zilles S. Tag Image File Format (TIFF) - image/tiff, Tag Image File Format (TIFF) - image/tiff MIME Sub-type Registration: MIME Sub-type RegistrationIETF, 1998. — 8 p. — doi:10.17487/RFC2302
  2. 1 2 Parsons G., Rafferty J. Tag Image File Format (TIFF) - image/tiff, Tag Image File Format (TIFF) - image/tiff MIME Sub-type Registration: MIME Sub-type RegistrationIETF, 2002. — 8 p. — doi:10.17487/RFC3302
  3. https://www.itu.int/itudoc/itu-t/com16/tiff-fx/docs/tiff6.pdf
  4. 1 2 «TIFF Revision 6.0» (PDF). Adobe Systems. 3 июня 1992. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 31 мая 2012-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TIFF» հոդվածին։